Նկարում աշխարհահռչակ հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններն են։ Նրանք ԽՍՀՄ ՊԱԿ (КГБ) սպաներ էին։
Այսպիսի լեգենդար հետախույզների էր հայ ժողովրդին տվել Ռուսաստանը և КГБ-ն։
Սակայն այսօր, երբ իշխանությունները և նրանց սպասարկողները, մեկին փորձում են պիտակավորել, նրան անվանում են КГБ-ի գործակալ։
Եվ մարդիկ տրվում են այդ պիտակավորումներին։
Սա տարիներով սերմանվող հակառուսականության և կեղծիքներով Ռուսաստանի հետ կապված ամեն ինչի վարկաբեկման գործընթացի հետևանքներն են։
Եվ երբ Հայաստանում, որևէ մեկին պիտակավորելու նպատակով, կանվանեն КГБ-ի գործակալ, ապա հիշեք КГБ-ի սպաներ Գևորգ ու Գոհար Վարդանյաններին և պիտակավորման փորձը ընդունեք՝ որպես կոմպլիմենտ։
Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ
Հ.Գ.
Քանի դեռ Հայաստանը վարում է այսպես կոչված բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, Վարդանյանների մակարդակի անուններ դժվար կարողանա երբևէ տալ։